Վրաստանն ազատվում է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմից. Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել նախագծին
Եվրախորհրդարանի անդամներն այսօրվա նիստում հավանություն են տվել Վրաստանի դեմ վիզային ռեժիմը չեղարկելու նախագծին։ Այդ մասին հայտնում է GeorgiaOnline-ը։
Որոշմանը կողմ է քվեարկել 553 պատգամավոր, դեմ՝ 66 և ձեռնպահ՝ 28-ը։ Քվեարկությանը նախորդել էին տաք բանավեճերը։
Կայքը նշում է, որ քվեարկության արդյունքները, այդուհանդերձ, չեն նշանակում դեռևս ավտոմատ անցում առանց վիզային ռեժիմին։ Մնում է՝ լուծվեն տեխնիկական գորընթացները։