211652_close_icon
views-count3162 դիտում article-date 12:28 02-02-2017

ԼՂՀ կառավարության հատուկ հաշվեհամարի մուտքերի ու ծախսերի հաշվետվությունը՝ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ

Արցախի Հանրապետության կառավարությունը հրապարակել է հատուկ հաշվեհամարի մուտքերի և ելքերի (ծախսերի) վերաբերյալ ընդհանրական հաշվետվությունը՝ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ: 2016թ. ապրիլի 4-ից մինչև 2017թ. հունվարի 1-ը 7,903 ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել, ընդհանուր առմամբ, 5,484,130,100 ՀՀ դրամ: Ըստ արժույթի՝ փոխանցումները բաշխվել են հետևյալ կերպ՝ 2,519,339,800 ՀՀ դրամ, 5,032,601 ԱՄՆ դոլար, 180,428 եվրո և 62,631,827 ՌԴ ռուբլի: Սույն թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ հավաքագրված գումարներից և կառավարության արտաբյուջետային հաշվից տարբեր նշանակության ծախսեր են կատարվել՝ ընդհանուր առմամբ, 6,003,654,100 դրամի չափով, որոնք արտահայտված են հետևյալ ընդհանրական տողերում՝ · Փոխանցում ԼՂՀ պաշտպանության նախարարությանը՝ 1,359,862,200 ՀՀ դրամ: Այդ միջոցները տնօրինել է պաշտպանության նախարարությունը՝ ըստ իր կարիքների և առաջնահերթությունների: · Ռազմական նշանակության տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերում՝ 1,458,724,500 ՀՀ դրամ: Առաջնագծի ողջ երկայնքով տեղադրված այդպիսի սարքավորումները բարձրացրել են դիրքերի պաշտպանունակության մակարդակը, ինչպես նաև՝ հակառակորդի տեղաշարժի վերահսկման հնարավորությունները՝ թե՛ մերձակա և թե՛ հեռու տարածությունների վրա, թե՛ ցերեկային և թե՛ գիշերային պայմաններում: · Ինժեներական աշխատանքների կատարում՝ 1,144,556,400 ՀՀ դրամ: Այս աշխատանքները ներառել են և՛ առաջնագծի, և՛ թիկունքային ինժեներական ամրությունների կառուցում և բարեկարգում: · ՊԲ կարիքների համար ենթակառուցվածքների, տրանսպորտի ու կապի ծառայությունների և կապիտալ ծախսերի իրականացում՝ 1,012,035,600 ՀՀ դրամ: Այս ծախսերի միջոցով բարելավվել են առաջնագծին սպասարկող ենթակառուցվածքները, և արդիականացվել են կապի միջոցները: · Զորակոչված քաղաքացիներին և կամավորականներին դրամական աջակցության տրամադրում՝ 1,028,476,400 ՀՀ դրամ: Ֆինանսական աջակցություն է տրվել ԼՂՀ գրանցում ունեցող այն կամավորներին, ովքեր կա՛մ գործազուրկ/ինքնազբաղված էին և որոշակի եկամուտ են կորցրել կամավորության ընթացքում, կա՛մ հաստատագրված գումարի չափից ավելի ցածր աշխատավարձ էին ստանում: Նշենք, որ, ընդհանուր առմամբ, հատուկ հաշվեհամարում հավաքագրված միջոցներից շուրջ 520 մլն դրամ ավելի գումար է ծախսվել, որն ուղղվել է կառավարության արտաբյուջետային հաշվից: Բացի կառավարության հատուկ հաշվեհամարում հավաքագրված գումարներով կատարված աշխատանքներից, տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձինք ևս առանձին աջակցություն են ցուցաբերել հատկապես տեխնիկական միջոցների, մեքենաների և անհրաժեշտ այլ պարագաների տրամադրման տեսքով: Իսկ ինժեներական աշխատանքների զգալի մասը կատարել են շինարարական մասնավոր ընկերությունները՝ կառավարության կողմից իրենց ծախսերի մասնակի փոխհատուցմամբ: Տեղեկացնենք, որ կառավարությունն ավելի մանրամասն հաշվետվություններ ներկայացրել է Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովին և խմբակցությունների ղեկավարներին, որոնք ներառում են նաև հանգանակված գումարների ծախսման վերաբերյալ գաղտնի տեղեկություններ: Կառավարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր այն անձանց, ովքեր իրենց նվիրատվություններով հնարավոր են դարձրել ներկայացված աշխատանքների իրականացումը: Մենք մեծապես կարևորում ենք մեր գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ պատրաստ լինելով հնարավորության սահմաններում ներկայացնել հանրությանը հատուկ հաշվեհամարի միջոցների ծախսման մանրամասները: Հիշեցնենք, որ հանգանակությունը բաց է, և բոլոր [url=http://minfin-nkr.am/?section=payameria/index]ցանկացողները կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ առցանց հարթակով[/url] (վիզա, մասթեր և արքա քարտերով): Կից ինֆոգրաֆիկաները՝ infographics.am-ի: [img]http://shamshyan.com/ups/images/0613343001486023649785713.jpg[/img][img]http://shamshyan.com/ups/images/0962359001486023648592601.jpg[/img] Կապվե՛ք մեզ հետ՝ +374 (0) 47-944-453, Գրե՛ք մեզ էլ.նամակ: [url=http://gov.nkr.am/hy/]Այցելե՛ք մեր կայք: [/url] Հետևե՛ք մեզ [url=https://web.facebook.com/NKR.gov/?_rdr]ֆեյսբուքում: [/url] Հետևե՛ք մեզ [url=https://www.youtube.com/channel/UCijlxetE-xoBadXCzALP3hA]յութուբում: [/url]

Նմանատիպ նյութեր