211652_close_icon
views-count2884 դիտում article-date 15:12 19-10-2017

Շարունակվում է մայրաքաղաքի շենքերի մուտքերի նորոգման 2017թ. ծրագիրը

Երևանի քաղաքապետարանի, մայրաքաղաքի վարչական շրջանների և համատիրությունների համատեղ ծրագրերով ընթանում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի նորոգման 2017 թվականի աշխատանքները: Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը ընդհանուր առմամբ կվերանորոգվի 1518 մուտք: Վաղ գարնանից մեկնարկած գործընթացով արդեն իսկ վերանորոգվել է 1051 մուտք: Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մուտքերի նորոգման նկատմամբ ցուցաբերվում է համալիր մոտեցում. շքամուտքերից բացի, ամբողջությամբ նորոգվում են նաև շենքերի հարկաբաժինները: Աշխատանքներն ընթանում են ժամանակացույցի համաձայն, իսկ որակի նկատմամբ իրականացվում է ամենօրյա հսկողություն:

Նմանատիպ նյութեր