Շարունակվում է շենքերի մուտքերի նորոգման 2017թ. ծրագիրը
Երևանի քաղաքապետարանի, մայրաքաղաքի վարչական շրջանների և համատիրությունների համատեղ ծրագրերով այս
տարի ևս վերանորոգվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքեր:
Տարեկան ծրագրով ընդհանուր առմամբ մինչև տարեվերջ կվերանորոգվի 1518 մուտք: Վաղ գարնանից մեկնարկած գործընթացով արդեն իսկ վերանորոգվել է 684 մուտք՝ 393 բազմաբնակարան շենքում: Նախորդ շաբաթվա ընթացքում ավարտին է հասցվել 48 մուտքի նորոգումը:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մուտքերը կարգի են բերվում համալիր
լուծումներով. շքամուտքերից բացի ամբողջությամբ վերանորոգվում են նաև շենքերի հարկաբաժինները:
Աշխատանքներն ընթանում են ժամանակացույցի համաձայն, իսկ որակի նկատմամբ իրականացվում է ամենօրյա հսկողություն: