31985 դիտում
20:30 29-01-2017
Քանի՞ անգամ է ամուսնացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ովքեր են եղել նրա կանայք
1977 թվականին Թրամփն ամուսնանում է 28-ամյա չեխ մանեկենուհի Իվանա Զելնիչկայի հետ: Նրանք ունեն երեք երեխա. Դոնալդ կրտսերը, Իվանկան և Էրիկը: Զույգն ամուսնալուծվում է 1992-ին:
1993 թվականին Թրամփն ամուսնանում է 29-ամյա Մարլա Մեյփլզի հետ: Մեյփլզն ու Թրամփը ունեն Թիֆանի անունով դուստր (ծ. 1993): Ամուսնալուծվել են 1999 թվականին:
2008 թվականին «Գիշերային տուրուդմփոց» հաղորդման ժամանակ («ABC» հեռուստաընկերություն) Թրամփը իր նախկին կանանց մասին ասել է. «Ես միայն գիտեմ, որ նրանց համար (Իվանայի և Մարլայի) շատ դժվար էր մրցակցել այն բաների հետ, ինչ ես սիրում եմ: Ես իսկապես սիրում եմ այն, ինչ անում եմ»:
2004 թվականի ապրիլի 6-ին նա ամուսնության առաջարկ արեց 34-ամյա Մելանյա Կնավսին Սլովենիայից: Նրանք ամուսնացան 2005 թվականի հունվարի 22-ին Բեթեսդի Ծովային եպիսկոպոսական եկեղեցում։ 2006 թվականի մարտի 20-ին ծնվեց նրանց որդին, ում անվանեցին Բերոն Ուիլյամ Թրամփ: Վերջինս Թրամփի հինգերորդ երեխան է: Երեխային մկրտում են այն եկեղեցում, որտեղ ամուսնացել էին ծնողները:
Նմանատիպ նյութեր
2492 դիտում
22:28 08-08-2016
Դոնալդ Թրամփն առաջարկում է երկրում կրկնակի անգամ կրճատել եկամտահարկը
956 դիտում
10:28 26-01-2015
Դոնալդ Թրամփն իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ նախագահական ընտրություններին
Այս բաժնից
493 դիտում
21:11 14-05-2024
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
631 դիտում
19:33 14-05-2024
Ադրբեջանում անհետացած ընդդիմադիր գործչին մահացած են գտել
493 դիտում
14:41 14-05-2024
Խաղաղության պայմանագրի մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ կան սպեցիֆիկ կետեր. Բայրամով