211652_close_icon
views-count1166 դիտում article-date 10:28 26-01-2015

Դոնալդ Թրամփն իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ նախագահական ընտրություններին

The Independent-ը գրել է, որ միլիարդատեր Դոնալդ Թրամփը իր թեկնածությունը կառաջադրի 2016թ-ի ԱՄՆ նախագահական ընտրություններում: «Ես հենց այն մարդն եմ, ով այս երկրին կվերադարձնի իր նախկին համբավը, սա այն է ինչ ես գիտեմ: Ոչ ոք դա չի կարող անել: Եթե ես իմ թեկնածությունը դնեմ ընտրություններում և հաղթեմ, ես կհասնեմ նրան, որ կստեղծվեն նոր աշխատատեղեր, պարտության կմատնեմ «Իսլամական պետությանը», կկանգնեցնեմ իսլամական ահաբեկիչներին, կկրճատեմ բյուջեյի դեֆիցիտը, ԱՄՆ-ի հարավային սահմանները ավելի անվտանգ կդարձնեմ, կհասնեմ Իրանում միջուկային զենքի խնդրի լուծմանը և ոչ միայն»,- ասել է նա: Ենթադրվում է, որ 2016թ-ի ընտրություններում իրենց թեկնածությունները կառաջադրեն նաև Հիլարի Քլինթոնը և Ջեբա Բուշը:

Նմանատիպ նյութեր