4455 դիտում
12:20 13-01-2019
Եթե ունենայինք սահմանային պատ, ապա խնդիր չէինք ունենա. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է Մեքսիկայի հետ սահմանային գոտի
Նախագահ Դոնալդ Թրամփը այցելել է Մեքսիկայի հետ սահմանյին գոտի, ուր անդրադարձել է սահմանային պատի կառուցման հարցին, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4739540.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
«Այս պահին ներգաղթյալների քարավան է ձևավորվում Հոնդուրասում: Այն ավելի մեծ է լինելու քան նախորդները: Մենք կկարգավորենք այս հարցը, երբ այն մոտենա մեր սահմանին: Եթե ունենայինք սահմանային պատ, ապա խնդիր չէինք ունենա, սակայն չունենք այն, ուստի պետք է լուծումներ տանք»,- ասել է նախագահը:
Նա հանդիպել է պաշտոնատար անձանց և ընտանիքների հետ, որոնք ներկայացրել են սահմանային գոտում տիրող իրավիճակը թմրանյութերի շրջանառության, քրեական ակտիվության և մարդկանց թրաֆիկինգի վերաբերյալ: Հիշեցնենք, որ սահմանային պատի ֆինանսավորման խնդիրը դարձել է ԱՄՆ-ում քաղաքական ճգնաժամի պատճառ, որում դեմոկրատները մեղադրում են նախագահ Թրամփին:
Ճգնաժամի արդյունքում կառավարությունը չի ֆինանսավորվում արդեն երեք շաբաթ: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կոչ է անում հանրապետականներին ընդունել օրինագիծ կառավարության վերաբացման մասին:
Նախագահն իր հերթին սպառնում է հայտարարել երկրում արտակարգ իրավիճակ: Դեմոկրատները կասկածի տակ են առնում նման որոշման օրինականությունը:
Վերլուծաբան Սթիվեն Բիլեթը խնդիրը դիտարկում է քաղաքական դաշտում:
«Այս հարցը Թրամփի վերընտրության կարևոր մասն է: Այն չափազանց կարևոր էր 2016 թվականի ընտրությունների ժամանակ: Ներգաղթի խնդիրն ու սահմանային անվտանգությունը նախագահի կողմից դիտարկվում են կարևոր խնդիրներ և նա կանի հնարավոր ամեն ինչ այս ուղղությամբ»,- ասում է Բիլեթը:
Իսկ այդ ընթացքում մայրաքաղաքում մի քանի հարյուր ցուցարարներ բողոքի ցույց են անցկացնում ընդդեմ կառավարության փակման: Շատ պետծառայողներ այս օրերին չեն ստացել աշխատավարձեր: Մի քանի օրից կառավարության ֆինանսավորման դադարեցումը կդառնա ամենաերկարը ԱՄՆ-ի պատմության մեջ։
Նմանատիպ նյութեր
3769 դիտում
19:38 28-01-2017
Դոնալդ Թրամփն ու Մեքսիկայի նախագահը հեռախոսազրույց են ունեցել
Այս բաժնից
1249 դիտում
23:39 21-11-2024
Պատասխան միշտ կլինի. Պուտինը հայտարարել է՝ կիրառել են առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռ
1060 դիտում
22:20 21-11-2024
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին
1102 դիտում
20:54 21-11-2024
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ