Մալայզիայի ափերի մոտ 31 զբոսաշրջիկներով նավ է անհետացել
Մալայզիայի ափերի մոտ 31 զբոսաշրջիկներով նավ է անհետացել։ Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նավում գտնվող զբոսաշրջիկներից 21-ը չինացիներ են: Մալայզիական Կոտա Կինաբալու քաղաքում Չինաստանի հյուպատոսությունն այսօր՝ հունվարի 29-ին, հաստատել է, որ նախօրեին կորել է կապը նավի հետ, որը Կոտա Կինաբալուից Շաբահ նահանգ էր ուղևորվում։
Նավի անհետանալու պատճառները դեռևս հայտնի չեն, սակայն Չինաստանի հյուպատոսությունում հայտնել են, որ նախօրեին ուժգին քամի և բարձր ալիքներ են եղել:
Սկսվել են որոնողական աշխատանքները: