Մալայզիայի ափերի մոտ նավակի խորտակման հետևանքով 43 ներգաղթյալ է խեղդվել
Մալայզիայի ափերի մոտ անօրինական ներգաղթյալներ տեղափոխող նավակի խորտակման հետևանքով առնվազն 43 մարդ է խեղդվել:
Այս մաիսն հայտնում է ТАСС-ը։
Ըստ տեղի ոստիկանության ներկայացուցիչների` փրկարարներին հաջողվել է դուրս բերել 20 մարդու։ Հայտնաբերվել են 43 զոհերի մարմինները։
Նախօրդ օրվա ընթացքում փրկարարներին չի հաջողվել ոչ ոքի փրկել:
Նշենք, որ, ընդհանուր առմամբ, նավում եղել է մոտ 80 մարդ, չնայած այն նախատեսված է եղել 10-15 մարդու համար։