Եգիպտոսում զբոսաշրջիկներով նավ է խորտակվել
Եգիպտոսի ափերին այսօր զբոսաշրջիկներ տեղափոխող նավ է խորտակվել:
Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, նավի վրա եղել է 37 մարդ՝ 10 եգիպտացի և 27 ֆրանսիացի: Բոլոր ուղևորները փրկվել են:
Առայժմ անհայտ է նավի խորտակման պատճառը: Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել Մարսա-էլ-Ալամ նավահանգստային քաղաքի մոտակայքում: