Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցին ներկա կլինի նաև ԱՄՆ-ի փոխնախագահ Փենսը
Ամերիկյան ադմինիստրացիան հայտնել է ժամը, երբ տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության ու ԱՄՆ-ի նախագահների հեռախոսազրույցը, հաղորդում է rosbalt.ru-ն։
Այն կայանալու է այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20։00-ին։ Սպիտակ Տան փոխանցմամբ՝ հեռախոսազրույցին ներկա է գտնվելու նաև ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը։
Նշվում է, որ Պուտինի հետ խոսելուց հետո Թրամփը հեռախոսազրույցներ կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թյորբուլլի հետ։