9053 դիտում
10:21 28-01-2017
Մարդիկ «կայՖ» են զգում, երբ Դեմիրճյան փողոցում կանգնեցնում են իրենց թանկարժեք մեքենաները և գոռոզ կեցվածքով մտնում «ցեկայի շենք». «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երևի ամեն մեկն իր պատճառն ունի։ Բայց հիմնական միտումը պարզ է. մարդիկ ցանկանում են պաշտպանել և բազմապատկել իրենց հարստությունները, և, ի դեպ, հենց նրանք էլ պատգամավոր դառնալու իրական շանսեր ունեն։ Այդ պատճառով են նախկին պաշտոնյաներն ու օլիգարխներն այսօր «մտնում քաղաքականություն», ձգտում խորհրդարան, որն այս անգամ ձևավորելու է նաև գործադիր իշխանությունը՝ վտանգ են տեսնում, որ եթե դուրս մնան այդ գործընթացից, գուցեև զրկվեն ինչ-որ բաներից։ Ո՞վ, եթե ոչ նրանք պետք է փայլուն իմանան, որ սեփականությունը մեր երկրում պաշտպանված չէ, նրանք գիտեն, թե ինչպես է դա արվում՝ ժամանակին մեխն էլ էր նրանց ձեռքին, մուրճն էլ։
Բայց բացի այդ՝ զուտ նյութական շահերից, կա նաև «հոգևոր» բաղադրիչը։ Ոչ, դա այն չէ, ինչ նրանք ասում են՝ «էս երկիրը էս ծանր վիճակից հանելը» չէ։ Դա այն է, ինչ կարելի է շատ մոտավոր եզրերով անվանել «պոնտ», «թիթիզություն»։ Այսինքն՝ մարդը, որը գուցե մանուկ և պատանեկան տարիքում զրկանքներ և նվաստացումներ է կրել, ինքնահաստատվում է, երբ իր անվան կողքին հայտնվում է «դեպուտատ» հպարտ հավելումը։ Նման մարդիկ «կայՖ» են զգում, երբ Դեմիրճյան փողոցում, երրորդ շարքում կանգնեցնում են իրենց թանկարժեք մեքենաները և գոռոզ կեցվածքով մտնում են «ցեկայի շենք»»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
64396 դիտում
10:42 28-07-2018
Դուք որևէ մեկից լսե՞լ եք, որ պարզ ասի՝ «ես կայֆ եմ ստացել իշխանություն ունենալուց»․ «Առավոտ»
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1192 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը