3743 դիտում
19:38 27-01-2017
Անցկացվել է դեպի Ռուսաստան և Իրան կանոնավոր երթուղիների մրցույթը` 6-ը դեպի Ռուսաստան և մեկը` Իրան
Տրանսպորտային ոլորտի օրենսդրական փոփոխություններից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը սկսել է կանոնավոր նոր երթուղիներ կազմակերպելու գործընթացը: Արդեն հայտարարված է միջազգային ուղևորափոխադրում իրականացնող կանոնավոր 7 երթուղիների մրցույթ` վեցը դեպի Ռուսաստան և մեկը` Իրան:

Նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանի խոսքով՝ հայտատուների թիվը բավական մեծ է, մրցակցությունն էլ՝ թեժ: Ընտրվելու են լավագույնները, որոնք կհամապատասխանեն նոր օրենքով նախատեսված բոլոր չափանիշներին: Հայտատու ընկերությունների գնահատումն իրականացվում է երկու փուլով` փաստաթղթային ստուգում և տեխնիկական զննություն:
Փոխադրող ընկերությունները հունվարի 27-ին Հյուսիսային ավտոկայարան էին բերել մրցույթին ներկայացված տրանսպորտային միջոցները: 5 հոգուց բաղկացած հանձնաժողովը մանրակրկիտ ստուգեց ավտոբուսները` գնահատելու համար ոչ միայն դրանց տեխնիկական վիճակը, այլև սրահի թարմությունը, նստարանների հարմարավետությունն ու ուղևորների կարիքների համար նախատեսված այլ բաղադրիչներ:
«Միայն դեպի Մոսկվա սահմանված են 3 փաստացի և 1 պահուստային, մնացած երթուղիներում` 2 փաստացի և մեկ պահուստային մեծ տեղատարողությամբ ավտոբուսներ»,- ասաց Դավիթ Մելքոնյանը:
Դեպի Ռուսաստան երթուղիների համար նախատեսվում են նաև մեկ փաստացի շահագործվող և միջին տեղատարողությամբ մեկ պահուստային ավտոբուսներ: Քանի որ, եղանակով պայմանավորված, մեծ տեղատարողությամբ ավտոբուսները Լարսի ավտոճանապարհով անցնելու հնարավորություն հաճախ չեն ունենում:
Մրցույթը կամփոփվի 5 աշխատանքային օրվա ընթացքում: Կախված ընկերություններին տրված գնահատականներից` կորոշվի նաև երթուղու սպասարկման ժամկետը: Արդյունքների հրապարակմանը կհաջորդի Ռուսաստանի և Իրանի հետ թույլտվությունների փոխանակումը: Գործընթացի ավարտին ուղևորները հնարավորություն կունենան դեպի Ռուսաստան և Իրան երթևեկել առավել հարմարավետ ու անվտանգ պայմաններում, սահմանված չվացուցակով և միշտ նույն սկզբնակետից` Հյուսիսային ավտոկայարանից: Նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանի խոսքով՝ հայտատուների թիվը բավական մեծ է, մրցակցությունն էլ՝ թեժ: Ընտրվելու են լավագույնները, որոնք կհամապատասխանեն նոր օրենքով նախատեսված բոլոր չափանիշներին: Հայտատու ընկերությունների գնահատումն իրականացվում է երկու փուլով` փաստաթղթային ստուգում և տեխնիկական զննություն:
Փոխադրող ընկերությունները հունվարի 27-ին Հյուսիսային ավտոկայարան էին բերել մրցույթին ներկայացված տրանսպորտային միջոցները: 5 հոգուց բաղկացած հանձնաժողովը մանրակրկիտ ստուգեց ավտոբուսները` գնահատելու համար ոչ միայն դրանց տեխնիկական վիճակը, այլև սրահի թարմությունը, նստարանների հարմարավետությունն ու ուղևորների կարիքների համար նախատեսված այլ բաղադրիչներ:
«Միայն դեպի Մոսկվա սահմանված են 3 փաստացի և 1 պահուստային, մնացած երթուղիներում` 2 փաստացի և մեկ պահուստային մեծ տեղատարողությամբ ավտոբուսներ»,- ասաց Դավիթ Մելքոնյանը:
Դեպի Ռուսաստան երթուղիների համար նախատեսվում են նաև մեկ փաստացի շահագործվող և միջին տեղատարողությամբ մեկ պահուստային ավտոբուսներ: Քանի որ, եղանակով պայմանավորված, մեծ տեղատարողությամբ ավտոբուսները Լարսի ավտոճանապարհով անցնելու հնարավորություն հաճախ չեն ունենում:
Մրցույթը կամփոփվի 5 աշխատանքային օրվա ընթացքում: Կախված ընկերություններին տրված գնահատականներից` կորոշվի նաև երթուղու սպասարկման ժամկետը: Արդյունքների հրապարակմանը կհաջորդի Ռուսաստանի և Իրանի հետ թույլտվությունների փոխանակումը: Գործընթացի ավարտին ուղևորները հնարավորություն կունենան դեպի Ռուսաստան և Իրան երթևեկել առավել հարմարավետ ու անվտանգ պայմաններում, սահմանված չվացուցակով և միշտ նույն սկզբնակետից` Հյուսիսային ավտոկայարանից:
[b]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
6565 դիտում
15:16 27-01-2017
6 երթուղով կանոնավոր ուղևորափոխադրում կկազմակերպվի դեպի Ռուսաստան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1379 դիտում
17:59 13-11-2015
Ներկայացվել են էկոզբոսաշրջային երթուղիների մասին տեսահոլովակներ
Այս բաժնից
1009 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
991 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր