17116 դիտում
09:50 25-01-2017
Արա Բաբլոյանի որդին պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել խորհրդարանական ընտրություններին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ որ Արաբկիր բժշկական համալիրի սեփականատեր, Աժ պատգամավոր Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը, պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Նա մտադիր է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել Արաբկիր համայնքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում։
Արման Բաբլոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց լուրը. «Այո՛, ես պատրաստվում եմ առաջադրվել, միայն պետք է Հանրապետական կուսակցության խորհուրդը հաստատի, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցի։ Ինչից հետո այդ մասին պաշտոնապես կհայտարարվի»։ Հիշեցնենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի համաձայն՝ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում թեկնածուների, կուսակցությունների և դաշինքների առաջադրումները մեկնարկելու են փետրվարի 6-ից»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1668 դիտում
17:35 29-03-2014
«Բատկիվշչինա»-ն Յուլյա Տիմոշենկոյի թեկնածությունն առաջադրել է նախագահական ընտրություններում
10639 դիտում
16:31 09-10-2014
Գագիկ Ծառուկյանը թեժացնում է աշունը. նա պատրաստ է իր թեկնածությունն առաջադրել երկրի նախագահի պաշտոնում
2150 դիտում
10:13 31-08-2015
Քանիե Ուեսթը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2020 թ-ի նախագահական ընտրություններում
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1192 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը