Քանիե Ուեսթը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2020 թ-ի նախագահական ընտրություններում
Ռեփփեր, ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ Քանիե Ուեսթը, մտադիր իր թեկնածությունն առաջադրել 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում: Այդ մասին ռեփփերը հայտնել է MTV-ի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ:
«Ինչպես կռահեցիք, ես պատրաստվում եմ առաջադրվել 2020 թվականի նախագահական ընտրություններում»,-ուղիղ եթերում հայտարարել է նա:
Մրցանակաբաշխությունը վարող Մայլի Սայրուսն էլ հայտարարել է, որ պատրաստվում էր աջակցել 2016 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփին, սակայն այժմ Քանիե Ուեսթի կողմնակիցը կլինի: