Չինաստանի երկաթուղային տրանսպորտը 1 օրում ռեկորդային՝ 8,6 մլն մարդ է տեղափոխել
Չինաստանում երկաթուղային տրասպորտի ուղևորափոխադրումների ծավալը 1 օրում աճել է ռեկորդային՝ 24,6 տոկոսով:
Նման աճը պայմանավորված է Չիանստանում Նոր տարվա գալիք տոնի հետ. Այն կմեկնարկի 2017թ.-ի հունվարի 28-ին:
Ըստ Ecns.cn-ի տեղեկությունների՝ գնացքներով ուղևորափոխադրումների ծավալը մեկ օրում՝ հունվարի 13-ին, կազմել է 8,6 մլն մարդ, ինչը 1,7 մլն-ով ավելի շատ է նախորդ տարվա ցուցանիշից:
Բանն այն է, որ Նոր տարվա տոնից առաջ հարյուր միլիոնավոր չինացիներ մեկնում են հայրենի տներ՝ Գարնան տոնը դիմավորելու ընտանիքի անդամների հետ:
Ըստ մասնագետների կանխատեսումների՝ մինչև հունվարի 28-ը Չինաստանի երկաթուղային տրանսպորտը 356 մլն ուղևոր կտեղափոխի: