Ռուսաստանը դադարեցնում է Չինաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը
Փետրվարի 3-ից Չինաստանի հետ Ռուսաստանի երկաթուղային հաղրդակցությունը կդադարեցվի։ Այդ մասին հայտնում է «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությունը։
Որոշումը ընդունվել է ՌԴ երկաթուղային տրանսպորտի հարցերով գլխավոր սանիտարական բժիշկ Յորի Կասկովի կողմից՝ բացառելու համար Չինաստանից կորոնավիրուսի տարածումը Ռուսաստան։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի Չինաստանի Ուհան քաղաքում արձանագրվել է թոքաբորբի բռնկում։ Ավելի ուշ պարզվել է, որ հիվանդության պատճառը կորոնավիրուսի տեսակն է, որն ավելի վաղ հայտնի չի եղել։ Վիրուսի տարածման էպիկենտրոնը Ուհանն է, սակայն հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Թայլանդում և Ճապոնիայում։
Չինաստանի իշխանությունները մտավախություն ունեն, որ համաճարակը կարող է ավելի շատ տարածվել։