Նատալիա Կոմպանյոնը մեղադրվում է խարդախության մեջ
Չիլիի նախագահ Միշել Բաչելետիի հարսը՝ Նատալիա Կոմպանյոնը մեղադրվում է խարդախության մեջ: Այս մասին գրում է [url=http://elcomercio.pe/mundo/actualidad/chile-nuera-michelle-bachelet-acusada-estafa-noticia-1960375]Comercio[/url] պարբերականը:
Պարբերականը նշում է, որ Գոնսալո Վիալ Կոնչա անունով գործարարը Նատալիա Կոմպանյոնին պատկանող Caval ընկերությունից պատվիրել է 8 զեկույց հանքաարդյունաբերության մասին, ինչի դիմաց վճարել է 1.5 մլն դոլար: Սակայն հետագայում պարզվել է, որ զեկույցները պատճենված են եղել համացանցից:
Եթե ներկայացված մեղադրանքը հաստատվի, ապա Նատալիա Կոմպանյոնին սպասվում է 5 տարի ազատազրկում: