211652_close_icon
views-count3473 դիտում article-date 12:10 14-12-2016

Գլենդելի 2 հայեր մեղադրվում են խարդախության ճանապարհով 1 միլիոնից ավելի դոլարի լվացման մեջ

ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի բնակիչ, 37-ամյա Արտաշես Դարբինյանը մեղավոր է ճանաչվել դատարանի կողմից փոստային խարդախությունների միջոցով ավելի քան 1 մլն դոլարի լվացման մեջ, հաղորդում է [url=http://www.latimes.com/socal/glendale-news-press/news/tn-gnp-me-mail-scam-20161212-story.html]Los Angeles Times[/url]-ը։ Դեկտեմբերի 13-ին դաշնային դատարանում Ա. Դարբինյանը ընդունել է իր մեղքը։ Գործում ներգրավված ևս մեկ հայ՝ 42-ամյա Օրբել Հակոբյանը մեղավոր է ճանաչվել՝ Ա. Դարբինյանին օգնելու համար։ Trademark Compliance Center և Trademark Compliance Office անվանումներով ընկերությունների միջոցով նա իր զոհերին ինչպես Լոս ԱՆջելեսում, այնպես էլ Վաշինգտոնում առաջարկել է հետաքննել ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքերը՝ պահանջելով դրա դիմաց 385 ԱՄՆ դոլար, սակայն որևէ ծառայություն Դարբինյանը չի մատուցել։ Դարբինյանին հաջողվել է խարդախությունը կոծկել՝ օգտագործելով գողացված նույնականացման քարտեր՝ Wells Fargoբանկի միջոցով փողերի լվացման համար։ 2017 թվականի հունիսի 19-ին դատարանը կհրապարակի Ա. Դարբինյանի և Օ. Հակոբյանի ազատազրկման դատավճիռները։ Ձերբակալված է նաև Wells Fargo-ի նախկին ղեկավար, Բըրբանքի բնակիչ, 37-ամյա Ալբերտ Յաղուբյանը, ում դատավճիռը դատարանը շուտով կկայացնի։

Նմանատիպ նյութեր