211652_close_icon
views-count2222 դիտում article-date 23:41 13-01-2017

Նախարար Սյուզան Լին հասարակական քննադատության ճնշման տակ հրաժարական է տվել

Ավստրալիայի առողջապահության և սպորտի նախարար Սյուզան Լին ծառայողական ուղևորության ընթացքում զբաղվել է ոչ թե պետական գործերով, այլ Քուինսլենդ նահանգի Գոլդ-Քոստ զբոսաշրջային քաղաքում անշարժ գույք է որոնել: Այդ քայլը հասարակական լայն քննադատության է արժանացել: Առաջացած սկանդալի պատճառով նախարարը հրաժարական է տվել, գրում է [url=http://www.bbc.com/russian/news-38606500]BBC[/url]-ի ռուսական ծառայությունը: Սյուզան Լին հրաժարականի մասին հայտարարության մեջ նշել է, որ չի նախատեսել անշարժ գույք ձեռք բերել ուղևորության ընթացքում, և հանգամանքների բերումով է որոշել առանձնատուն գնել՝ 795.000 ավստրալիական դոլարով: «Ես ձգտել եմ հետևել կանոններին և բարոյական նորմերին: Եվ որոշել եմ հեռանալ, քանի որ անձնական անշարժ գույք ձեռք բերելու շուրջ բարձրացած սկանդալը հասարակական վրդովմունք է առաջացրել»,- ասել է նախարարը: Վարչապետ Մալքոլմ Տերնբուլն ընդունել է Լիի հրաժարականը: «Ավստրալացիներն իրավունք ունեն հույս ունենալ, որ քաղաքական գործիչները խնամքով են ծախսում հարկատուների գումարները և ցանկացած ժամանակ երաշխավորում են, որ իրենց աշխատանքային ծախսերն արդյունավետ են, իսկ պետական միջոցներն էթիկապես են օգտագործվում»,- ասել է Ավստրալիայի վարչապետը:

Նմանատիպ նյութեր