211652_close_icon
views-count959 դիտում article-date 23:25 27-06-2014

Դամասկոսում հրթիռակոծության զոհ դարձած 8 անձանց թվում է նաև սիրիացի դերասանուհի Սյուզան Սալմանը

Դամասկոսի Քայմարիա բնակելի թաղամասում այսօր տեղի ունեցած հրթիռակոծման հետևանքով զոհվել է 8 մարդ, 20-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Հրթիռակոծության զոհերի թվում է հայտնվել նաև սիրիացի դերասանուհի Սյուզան Սալմանը: Ինչպես Facebook-ի իր էջում՝գրել է սիրիացի դերասանուհի Սյուզան Սալմանը, առաջին հրթիռն ընկել է դերասանուհու հարևանի տան վրա, ում տանն էլ նա եղել է այդ ժամանակ: Այդ մասին դերասանուհին իր էջում թողել է հետևյալ գրառումը. «Ալլահ, փրկիր։ Ռումբն ընկել է անմիջապես իմ հարևանուհու տան առաջ»։ Ինչպես պատմել է դերասանուհւ հարևանուհին` դրանից հետո Սալմանը որոշել է վերադառնալ իր տուն, իսկ հարևանուհուն չի հաջողվել հետ կանգնեցնել նրան: Ռումբն ընկել է անմիջապես այն սենյակի վրա, որտեղ գտնվել է դերասանուհին։ [url=http://http://www.vz.ru/news/2014/6/27/693064.html]www.vz.ru[/url]

Նմանատիպ նյութեր