«Flydubai» ավիաընկերության օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Չելյաբինսկի օդանավակայանում
Դուբայից ՌԴ Եկատերինբուրգ մեկնող «Flydubai» ավիաընկերության օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Չելյաբինսկի «Կոլցովո» օդանավակայանում: Այս մասին հայտնում է RT-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ օդանավի անձնակազմի հրամանատարը հայտնել է օդանավում առկա տեխնիկական խնդիրների մասին և վայրէջք կատարել Չելյաբինսկում, քանի որ, ըստ նրա՝ տվյալ օդանավակայանում պայմանները առավել բարենպաստ են:
Վայրէջքը իրականացվել է հաջող,- հայտնել է օդանավակայանի մամուլի քարտուղարը: