ՌԴ Սարատովում գազի պայթյունից խոշոր հրդեհ է բռնկվել բարձրահարկ շենքի բնակարանում. կա 11 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Սարատով քաղաքի բարձրահարկ շենքերից մեկում գազի պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը գազի արտահոսքն է եղել: Հրդեհից լուրջ վնաս են կրել շինության պատերը: Ամբողջությամբ այրվել է բնակարանը:
Պայթյունի հետևանքով 11 հոգի հոսպիտալացվել է, ընդ որում՝ 3 երեխա: Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ներկայացնում ենք ականատեսի արձանագրած տեսանյութը: