ԵԽԽՎ համազեկուցողները Ադրբեջանում մոնիթորինգ կիրականացնեն
Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ստեֆան Շենակը և Սեզար Ֆլորին Պրեդան հունվարի 12-ին մոնիթորինգի նպատակով կայցելեն Ադրբեջան: Այցը կավարտվի հունվարի 14-ին: Այդ մասին հայտնել է ԵԽԽՎ-ի մամուլի ծառայությունը:
Այցի շրջանակում նրանք կհանդիպեն Ադրբեջանի նախագահի, խորհրդարանի խոսնակի, արդարադատության և ներքին գործերի նախարարների, նախագահի գրասենյակի ղեկավարի, գերագույն դատարանի նախագահի, գլխավոր դատախազի, փաստաբանների կոլեգիայի ղեկավարի և ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամների հետ:
Նախատեսվում է, որ համազեկուցողները հանդիպում կունենան նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, խորհրդարանում չներկայացված քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ: