1051 դիտում
18:00 23-11-2016
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլն ու Ջուզեպպե Գալատին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ նոյեմբերի 23-ին այցելել են
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Եվրոպացի բարձրաստիճան հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին։
Ալան Միլը նշել է, որ հայերի հանդեպ թուրքերի իրագործած վայրագություններն ու Ցեղասպանությունը պետք է դատապարտվեն բոլորի կողմից։ Կառավարությունները պետք է ճանաչեն այն, ինչն իրականում տեղի է ունեցել։ Մարդկանց պետք է իրազեկել, դպրոցներում պետք է դասավանդել ցեղասպանության վերաբերյալ եւ պետք է ամեն ինչ անել, որ դրանք չկրկնվեն։
Ջուզեպպե Գալատիի կարծիքով էլ՝ Եվրախորհուրդը մեծ ծավալի աշխատանք է կատարում տարբեր դավանանք ունեցող երկրների միջեւ հարաբերությունները հստակեցնելու եւ կայունացնելու ուղղությամբ, որպեսզի նման ողբերգություններ տեղի չունենան։
Նմանատիպ նյութեր
970 դիտում
19:15 07-11-2023
ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները հյուրընկալվել են ԿԸՀ-ում
1240 դիտում
21:34 10-06-2015
Գալուստ Սահակյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին
Այս բաժնից
1051 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1087 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
811 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան