RSL Soapbox. Յուրա Մովսիսյանի տրանսֆերը համարվել է խոշորագույններից մեկը
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանի տրանսֆերը «Սպարտակից» «Ռեալ Սոլթ-Լեյք» ընդգրկվել է ամերիկյան ակումբի պատմության խոշորագույն տրանսֆերների լավագույն հնգյակում, որը կազմել է RSL Soapbox պարբերականը:
«Երբ «Ռեալ Սոլթ-Լեյքը» 2016-ին վերադարձրեց Մովսիսյանին, նա ձեռք բերեց եվրոպական մեծ ակումբ համարվող «Սպարտակի» հարձակվողին:
Եվ թեպետ Մովսիսյանը չի համարվում ամենաբարձր մակարդակի հարձակվող, նրա տեղափոխությունը «Ռեալ Սոլթ-Լեյքի» պատմության մեջ խոշորագույնն է», նշել է ամերիկյան պարբերականը: