Պատրիկ Էբերտը դարձավ Յուրա Մովսիսյանի խաղընկերը
«Վալյադոլիդ»-ի գերմանացի կիսապաշտպան Պատրիկ Էբերտը իր կարիերան կշարունակի Մոսկվայի «Սպարտակ»-ում, հայտնում է championat.com-ը: Նշվում է, որ գերմանացի խաղացողը իր նոր թիմին կմիանա այսօր: Մոսկովյան ակումբը ներկայումս ուսումնամարզական հավաք է անցկացնում Պորտուգալիայում:
Նախկինում նշվում էր, որ Պատրիկ Էբերտը միակողմանի կերպով պայմանագիրը խզել է իսպանական ակումբի հետ: