Ռուսական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակ»-ը տնային խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Ամկար»-ին: Խաղի միակ և հաղթական գնդակը խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Հայ ռմբարկուն ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 16-րդ գոլը և ռմբարկուների ցուցակում հավասարվեց 3-րդ տեղում ընացող «Զենիթի» հարձակվող Հալկին: Հայաստանի հավաքականի մեկ այլ խաղացող Արաս Օզբիլիսը «Սպարտակ»-ի կազմում փոխարինման դուրս եկավ հանդիպման 89-րդ րոպեին:
«Սպարտակ» - «Ամկար»`1:0
Գոլ` Մովսիսյան 31'