Յուրա Մովսիսյանի միակ գոլը հաղթանակ պարգևեց «Սպարտակ»-ին. տեսանյութ
Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակ»-ը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց «Կռիլյա Սովետով»-ի նկատմամբ: Խաղի միակ գոլը հեղինակեց Յուրա Մովսիսյանը, ով ընդհատեց մոսոկվյան ակումբի գոլզուրկ խաղերի շարքը, որը կազմում էր 351 րոպե: Հատկանշական է, որ 2014 թվականի ընթացքում «Սպարտակ»-ըպաշտոնական խաղերում իր առաջին հաղթանակը տարավ:
Մրցաշարային աղյուսակում «Սպարտակ»-ը 44 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը:



