Ռուսաստանի երկնքում պայծառ երկնաքար է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունվարի 7-ին Ռուսաստանի Արխանգելսկի մարզի Օնեժի շրջանում արձանագրվել է պայծառ երկնաքարի, որը թռիչքի ընթացքում պայթել է։ Այդ մասին Ria Novosti-ին հայտնել է Պուլկովոյի աստղադիտարանի ներկայացուցիչը։
«Մեծ արագությամբ թռչել է մի բան, որը մենք անվանում ենք բոլիդ, այսինքն՝ խոշոր ասուպ։ Թռիչքի հետագիծը հնարավոր կլինի որոշել կատարված տեսանկարահանումների ու լուսանկարների վերլուծությունից հետո»,-պարզաբանել է նա։
Նախնական տվյալներով՝ այն այրվել է մթնոլորտի խիտ շերտերի մեջ՝ Երկիր մոլորակի մակերևույթից մոտ 50 կմ բարձրության վրա։