Ռուսաստանի լճերից մեկում երկնաքար է հայտնաբերվել
ՌԴ-ի կազմի մեջ մտնող Կարելիայի հանրապետության լճերից մեկում երկնաքար է հայտնաբերվել:
Այս մասին հայտարարել է «Космопоиск» միջազգային գիտահետազոտական խումը: Երկնաքարը ծածկված է եղել ավազի երկու մետրանոց շերտով: Տիեզերական օբյեկտի անկման վայրում բարձր ռադիոակտիվ ֆոն է նկատվում:
Ականատեսների վկայությամբ, երկնաքարն ընկել էր լճի մեջ գրեթե անաղմուկ` կոտրելով շառցաշերտը եւ լճի սառած մակերեւույթին թողնելով 12 մետր տրամագծով բացվածք: