Ռուսաստանը կրճատում է Բելառուսին մատակարարվող նավթի ծավալները
Ռուսաստանը մտադիր է կրճատել Բելառուսին մատակարարվող նավթը այս տարվա առաջին իսկ կիսամյակից։ Այդ մասին հայտնել է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Թերթի տվյալներով՝ ներկայիս 4,5 մլն տոննայի փոխարեն Բելառուսը կստանա յուրաքանչյուր կիսամյակում 4 մլն տոննա նավթ։
Ըստ աղբյուրի՝ ՌԴ էներգետիկայի նախարարությունը դեռ 2016 թ-ի դեկտեմբերի 28-ին էր բելառուսական կողմին հանձնել նոր գրաֆիկը։ Իր հերթին, Մինսկը հայտարարել է, որ համաձայն չէ նման գրաֆիկին, իսկ ռուսական կողմը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ այդ հարցի շուրջ։
Նոր գրաֆիկով Բելառուսը մինչև տարեվերջ 18 մլն տոննա նավթի փոխարեն կստանա 16 մլն տոննա։ Ինչպես նշում է թերթը, այդկերպ Մոսկվան փորձում է ճնշում գործադրել Մինսկի վրա՝ պարտադրելով վճարել 400 մլն դոլար պարտքը, որը բելառուսական կողմը չի ընդունում։