ԱՄՆ-ն կրճատում է նավթի արդյունահանման ծավալները
Այս տարվա ապրիլից ԱՄՆ-ի մի շարք թերթաքարային նավթի հանքերում կկրճատվեն նավթի արդյունահանման ծավալները՝ մարտ ամսվա համեմատությամբ 106 հազար բարելով՝ օրական մինչև 4.871 մլն բարելի, հաղորդում է Ria Novosti-ն:
Կանխատեսումն արել է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության էներգետիկական տեղեկատվության վարչությունը:
Փետրվարին վարչությունը կանախատեսել էր, որ մարտին թերթաքարային նավթի հիմնական հանքեավայրերում արդյունահանման ծավալները կրճատվելու են օրական 92 հազար բարելով: