1177 դիտում
13:28 22-12-2014
Ռուսաստանը կրճատում է նավթարդյունահանման ծավալները
Առաջիկա 3-4 տարում Ռուսաստանում նավթարդյունահանման ծավալները կարող են 5%-ով կրճատվել, սակայն այդ կրճատումը չի դիտվելու որպես գործիք՝ նավթի կանոնավոր գինը հետ բերելու համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը:
«Մենք ստեղծել ենք սցենար, որի դեպքում մոտ 56%-ով միջնաժամկետ հեռանկարով կվազեցվի նավթի արդյունահանումը»,-ասել է նա՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ ըստ նրա՝ նավթի շուկայի ներկայիս վիճակն էլ պայմանավորված է մի քանի հիմնարար ֆակտորներով:
Ըստ Դվորկովիչի՝ գոյություն ունեն սպեկուլատիվ և քաղաքական բնույթի ֆակտորներ: Սպեկուլատիվ ֆակտորներին նա դասում է նավթային շուկայի ֆյուչերսների և այլ գործիքների միջոցով իրականացվող օպերացիաները: Ըստ նրա՝ այդ շուկայում մեծ խաղ է իրականացվում, և այն թրեյդների և շուկայի գործողությունների մասնակիցների համար գաղտնիք չէ:
Նմանատիպ նյութեր
860 դիտում
12:39 20-04-2015
Սաուդյան Արաբիան, հակառակ իր հայտարարությունների, կրճատում է նավթարդյունահանման ծավալները
1499 դիտում
10:48 30-12-2014
Ռուսաստանը կրճատում է Վրաստան արտահանվող ցորենի ծավալները
5127 դիտում
12:03 09-01-2017
Ռուսաստանը կրճատում է Բելառուսին մատակարարվող նավթի ծավալները
Այս բաժնից
859 դիտում
14:50 22-12-2024
Սիրիական զինված խմբավորումները կմիավորվեն մեկ կառույցում. Ահմեդ ալ Շարաա
1162 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
916 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը