Չինաստանի լողավազաններից մեկում 4-ամյա երեխա է ջրահեղձ եղել, մինչ նրա մայրը մի քանի մետրի վրա SMS էր գրում հեռախոսով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ողբերգությունը տեղի է ունեցել Չինաստանի ջրաշխարհներից մեկում այսօր։
Ինչպես հաղորդում է Mirror-ը, 4-ամյա երեխայի մայրը, ով այդ պահին լողավազանում էր և երեխայից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, այնքան է տարված լինում հեռախոսով SMS ուղարկելով, որ չի նկատում, թե ինչպես է երեխան ջրահեղձ լինում։
Դեպքը ֆիքսել են տեղի անվտանգության տեսախցիկները։ Չի նշվում նաև, թե որ քաղաքում է տեղի ունեցել այն, ինչու երեխան իր հագին չի ունեցել փրկարարական ժիլետ և թե ինչու ողբերգության պահին լողավազանում ոչ մի ջրափրկարար չկար։
Իրավապահները հետաքննություն են սկսել։