Թրամփի առաջին մամլո ասուլիսը հունվարի 11-ին է
ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին մամուլի ասուլիսը կազմակերպվելու է հունվարի 11-ին, Նյու Յորքում: Այս մասին Թրամփը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
Թրամփը գրել է նաև, որ ռուսական հաքերային հարձակումների մասին հարցերի վերաբերյալ «հետախուզական» բրիֆինգը հետաձգվում է մինչև ուրբաթ, որովհետև ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ գործին ծանոթանալու համար: «Դա շատ տարօրինակ է»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը Միացյալ նահանգների նախագահի պաշտոնը կստանձնի հունվարի 20-ին: