ԱՄՆ Պետդեպի մամլո խոսնակին փոխարինելու է Պենտագոնի նախկին մամլո քարտուղարը
ԱՄՆ Պետքարտուղարության մամլո խոսնակ Ջեն Փսակիին իր պաշտոնում փոխարինելու է ԱՄՆ ռազմածովային ուժերի փոխծովակալ, Պենտագոնի նախկին մամլո քարտուղար Ջոն Քերբին: Այդ մասին իրազեկ աղբյուրներից հայտնի է դարձել Associated Press-ին:
Ըստ կանոնադրության՝ Քերբին Փսակիի տեղը զբաղեցնելու համար, սակայն, պետք է հեռանա զինված ուժերից:
Ջ. Փսակին Պետդեպի մամլո քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2013 թվականի փետրվարից: