Անթալիայի օդանավակայանում խուճապ է սկսվել սիրիացու՝ ռումբի մասին բղավոցից հետո
Անթալիայի օդանավակայանում խուճապ է սկսվել այն բանից հետո, երբ ծագումով մի սիրիացի սկսել է բղավել, որ ռումբ ունի։ Այդ մասին հայտնում է CNN Turk-ը։
Ըստ տեղեկությունների՝ 25-30 տարեկան մի տղամարդ մետաղական ստուգման սարքի միջով անցնելիս բղավել է «Ալլահ աքբար» և հայտարարել, որ իր մոտ ռումբ կա։
Ոստիկանության տվյալներով՝ ամենայն հավանականությամբ տղամարդը հոգեկան խնդիրներ ունի կամ գտնվում էր թմրանյութի ազդեցության տակ։
Վերջինիս ձերբակալել են, տարվում է հետաքննություն։