211652_close_icon
views-count27861 դիտում article-date 20:25 27-11-2014

Արտակարգ իրավիճակ՝ «Զվարթնոց» օդանավակայանում. ահազանգ է ստացվել ռումբի մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ժամը 20:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահում ռումբ է դրված: Ինչպես «Զվարթնոց» օդանավակայանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Զվարթնոց» օդանավակայան են ժամանել Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, Ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև Երևանի 1-03 շտապօգնության մի քանի բուժբրիգադներ: Աս պահին ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելու համար դեպքի հանգամանքները: **** 21:30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ պարզվել է, որ ահազանգը կեղծ է, իսկ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողները ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Մաշտոցի բաժնի և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ պարզել են կեղծ ահազանգ տվողին, ում հայտնաբերել են նաև: Այս պահին նա գտնվում է ոստիկանության Մաշտոցի բաժնում և իր քայլը պատճառաբանել է, ասելով՝ «Անտեր տղա եմ, ասի՝ զանգեմ, մի քանի տարի կտանեն՝ կպահեն: Հացը կտան, ջուրը կտան, քնելու տեղն էլ կունենամ»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր