211652_close_icon
views-count28259 դիտում article-date 21:19 01-01-2017

Հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-ռազմամթերք

Դեկտեմբերի 29-ին ստացված տվյալների ստուգման արդյունքում Հադրութի շրջանի Քարինգ գյուղից մոտ 1,5 կմ. հեռավորության վրա գտնվող անտառահատվածում, Քաշաթաղի շրջանի Հարար գյուղի բնակիչ, 1998թ. ծնված Հ. Խ-ի մոտ հայտնաբերվել է վերջինիս կողմից ապօրինի պահվող 1 հատ «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ՝ պահունակով և 48 հատ 5,45մմ. տրամաչափի փամփուշտ, նույն գյուղի բնակիչ, 1992թ. ծնված Ժ. Հ-ի մոտ՝ ապօրինի պահվող 1 հատ 16 տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և 5 հատ 16 տրամաչափի փամփուշտ, իսկ նշված անտառահատվածով անցնող ավտոճանապարհին կայանված՝ Հ. Խ-ին պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի սրահում՝ վերջինիս կողմից ապօրինի պահվող 1 հատ 16 տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և 9 հատ 16 տրամաչափի փամփուշտ: Նշված զենք-ռազմամթերքը վերցվել է հետագա ստուգումներ կատարելու համար:

Նմանատիպ նյութեր