Բաղդադում պայթյուններ են որոտացել. կա 18 զոհ
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում 2 հզոր պայթյուն է որոտացել; Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ զոհվել է առնվազն 18 մարդ: Եվս 38 մարդ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է:
Տեղի ոստիկանության տեղեկություններով՝ պայթյունները հնչել են Աս Սինեք շրջանում գտնվող խանութներում: