Բաղդադում պայթյուններ են որոտացել․ զոհվել է 12 մարդ
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում պայթյուններ են գրանցվել, ինչի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է BBC֊ն։
Քաղաքի 3 թաղամասերում գրեթե 10 րոպեի ընթացքում մեքանայում տեղադրված 3 պայթուցիկներ են պայթեցվել։
Ավելի վաղ Աբու֊Դշեր թաղամասում հարձակում էր իրականացվել հսկիչ անցակետի վրա, ինչի հետևանքով զոհվել էր 9 մարդ։