Դերասան Կոնստանտին Ռայկինը շտապ հոսպիտալացվել է
Հանրահայտ Արկադի Ռայկինի որդի, դերասան, ռեժիսոր Կոնստանտին Ռայկինը շտապ հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է Комсомольская Правда-ն:
«Սատիրիկոն» թատրոնի ղեկավարը հոսպիտալացվել է Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության ինստիտուտ՝ շտապօգնության մեքենայով:
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: