Սիրիայի արտգործնախարարը շտապ հոսպիտալացվել է
Սիրիայի ԱԳՆ Վալիդ Մուալեմը շտապ Բեյրութի հիվանդանոց է տեղափոխվել։ Այս մասին հայտնում է Naharnet֊ը։
Նրան Բեյրութի հիվանդանոց են տեղափոխել շնչառական խնդիրների և արյան բարձր ճնշման գանգատներով։ Նշվում է, որ բժիշկները սրտի հետ կապված շտապ ստուգումներ կանցկացնեն։
Ականատեսները հայտնում են, որ քաղաքական գործիչն ինքնուրույն է տեղաշարժվում, սակայն դանդաղ։ Մուալեմին արդեն ացելել են Լիբանանում Սիրիայի դեսպան Ալի Աբդուլ Քարիմը և Լիբանանի նորանշանակ ֆինանսների նախարար Ալի Հասան Հալիլը։