ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի դեմ, երկրից կարտաքսվի 35 ռուս դիվանագետ
Ամերիկյան իշխանությունները երեկ երեկոյան հայտարարել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին, հաղորդում է Ri Novosti-ն։
Ցուցակում ներառվել են ՌԴ քաղաքացիներ և ընկերություններ։ Վերջիններիս ամերիկյան կողմը մեղադրել է իր քաղաքական ինստիտուտների վրա կիբերհարձակումներ իրականացնելու մեջ։
Բացի այդ, Վաշինգտոնը երկրից կարտաքսի ՌԴ 35 դիվանագետների։ Նրանք էլ մեղադրվում են հետախուզական գործունեություն ծավալելու մեջ, կփակվեն նաև ԱՄՆ-ի տարածքում գործող ռուսական 2 դիվանագիտական հաստատություններ։
ԱՄՆ-ն մեղադրել է նաև ռուսական կողմին նրանում, որ վերջինս իր տարածքում աշխատող ամերիկյան դիվանագետների և կազմակերպությունների վրա պարբերաբար ճնշում է գործադրում։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոստացել է պատասխան միջոցառումներ ձեռնարկել։