ԱՄՆ-ի Սենատն առաջիկա օրերին կքննարկի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը
Ամերիկյան Սենատի անդամները պատրաստվում են ընթացիկ շաբաթում քննարկել օրինագիծ, որը նախատեսում է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ընդլայնում, գրում է Washington Post-ը։
Թերթի տվյալներով՝ այսպես կոչված, «ռուսական ուղղումները» վերաբերում են Իրանի դեմ պատժամիջոցներին։
Մասնավորապես, ինչպես նշում են սենատորները, դա կարվի Ուկրաինայում ռուսական զորքերի ագրեսիայի, Սիրիայում նրա գործողությունների և կիբերհարձակումների ֆոնին։
Հարցը օրակարգ է մտցրել Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ Մաքքոննելլը։
«Դա բազմակողմանի օրինագիծ է և շոշափում է բոլոր հարցերը»,-իրհերթին ասել է Սենատի՝ արտաքին հարցերով հանձնաժողովի ղեկավար, հանրապետական Ռոբերտ Քորքերը։