107340 դիտում
14:58 29-12-2016
ՈԶ 1033 զորամասի հրամանատարն ու զինվորները Գավառի մանկատան սաներին փոխանցեցին Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի ողջույնները. տեղում պարզվեց, թե ովքեր էին իրական Ձմեռ պապն ու Ձյունանուշը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի բարձր հովանավորությամբ Ոստիկանության զորքերի 1033 զորամասի մի խումբ զինծառայողներ՝ զորամասի հրամանատար, ոստիկանության գնդապետ Գուրգեն Գրիգորյանի գլխավորությամբ ավանդույթի համաձայն հերթական անգամ այցելեցին Գավառի մանկատուն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մանկատան մուտքի մոտ սպասված ու սիրված հրամանատարին դիմավորեցին մանկատան երեխաները՝ տնօրեն Նիկոլայ Նալբանդյանի գլխավորությամբ։
Արդեն ներսում հրամանատար Գ. Գրիգորյանը դահլիճում երեխաներին փոխանցեց ոստիկանության պետ Վ. Գասպարյանի և Ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի ողջույնի և Ամանորի մաղթանքի խոսքը՝ հայտնելով, որ թե ՀՀ ոստիկանապետը, թե Ոստիկանության զորքերի հրամանատարը միշտ իրենց ուշադրության կենտրոնում են պահել Գավառի մանկատան երեխաների առօրյան։
Հետաքրքիր էր նաև այն, որ երեխաները նվերները ստացան Ձմեռ պապիկից և Ձյունանուշից, իսկ հետո պարզվեց, որ Ձմեռ պապը Ոստիկանության զորքերի զինծառայող է, ով այս տարի որպես իրեն կողակից, մանկատան սանի ձեռքն էր խնդրել և այսօր Ձյունանուշն էլ նա էր։
Մինչ կսկսվեր տոնական միջոցառումը, մանկատան սաներին հանդիպեցին Ոստիկանության զորքերում ծառայած այն առյուծ տղաները, ովքեր ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ նույնպես աչքի են ընկել իրենց խիզախությամբ, ինչի համար էլ բարձրագույն պարգևների են արժանացել։
Ինչպես երեկ [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/28/105249/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 28-ին Գավառի մանկատուն էին այցելել Ոստիկանության զորքերի 1033 զորամասի զինծառայողներ՝ Արմավիր քաղաքի բնակիչ, 20-ամյա Անդրանիկ Ալոյանը, Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 20-ամյա Նարեկ Սիմոնյանը, Կոշ գյուղի բնակիչ, 20-ամյա Արսեն Դավթյանը, Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակիչ, 20-ամյա Գևորգ Տիգրանյանը և Արագածոտնի մարզի Արտենի գյուղի բնակիչ, 22-ամյա Արգիշտի Գալոյանը։ Ի
Վերջիններիս հետ էր զորամասի հրամանատար, ոստիկանության գնդապետ Գուրգեն Գրիգորյանը։ Տղաները՝ Ա. Ալոյանը, Ն. Սիմոնյանը և Ա. Դավթյանը «Դրաստամատ Կանայանի» անվան մեդալ են ստացել, Գ. Տիգրանյանը՝ «Արիության», Ա. Գալոյանն էլ «Գարեգին Նժդեհի» անվան մեդալ։ Վերջիններս ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, առաջին իսկ պահից սահմանն անառիկ պահող առյուծ զինվոր-տղերքի հետ եղել են առաջնագծում և տևական ժամանակ ծառայությունն անցկացրել են «պոստերում»։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 359+
359+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2221 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)