211652_close_icon
views-count82315 դիտում article-date 23:09 25-03-2016

Լավագույն ավանդույթները շարունակվում են. ՈԶ 1033 զորամասի անձնակազմը Զատկի տոնին ընդառաջ այցելեց Գավառի մանկատուն. հրամանատարը ընթերցեց Վլադիմիր Գասպարյանի խոսքը` ուղղված սաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավանդույթի համաձայն` այսօր` մարտի 25-ին, Սուրբ Զատկի տոնին ընդառաջ Ոստիկանության Զորքերի 1033 զորամասի սպայական կազմն ու զինվորները զորամասի հրամանատար, ոստիկանության գնդապետ Գուրգեն Գրիգորյանի գլխավորությամբ հերթական անգամ այցելեցին Գավառի մանկատուն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մանկատան սաներն ու տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը դեռ օրեր առաջ էին սպասում հյուրերին, քանի որ զորամասի հրամանատարն ու ծառայողները ամեն նման միջոցառումների ժամանակ մանկատուն են այցելում` իրենց հետ տանելով սնունդ, քաղցրավենիք, հագուստ, գրենական պիտույքներ, խաղալիքներ և առաջին անհրաժեշտ պարագաներ: Այսօր նվերների մեջ մեծ թիվ էր կազմում Զատկի տոնին վերաբերող խորհրդանշական պարագաներ: Զորամասի հրամանատարը իր խոսքում հայտնեց, որ այդ ամենը կազմակերպվել է ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի բարձր հովանու ներքո, ով Զատկի տոնին ընդառաջ իր շնորհավորանքներն է փոխանցում մանկատան սաներին: Երեխաները երկար ժամանակ չէին ուզում հրաժեշտ տալ հրամանատարին: Մանկատնից Երևան ուղևորվելիս, նորից ավանդույթի համաձայն, հրամանատարն ու զինվորները այցելեցին Հայրավանք և կատարեցին մոմավառություն: Լուսանկարները և տեսանյութը` Արման Հարոյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 187+
187+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր