Հրապարակվել է տեսանյութ՝ ջրասուզակների կողմից Ty-154 օդանավի կործանման վայրի ուսումնասիրությունից
Հրապարակվել է Սև ծովում Ty-154 օդանավի կործանման վայրը, որտեղ ջրասուզակներն ուսումնասիրություններ են կատարում, հաղորդում է lenta.ru-ն։
Տեսանյութը հրապարակել է «360» հեռուստաալիքը։
Հիշեցնենք, որ այսօր ծովում հայտնաբերվել և այնտեղից դուրս է բերվել օդանավի երկրորդ «սև արկղը», անկման վայրում գտնվել են նաև զոհվածներից 15-ի մարմինները և մարմնի 223 մաս։
Օդանավը պետք է Սիրիայի Լաթաքիա շրջան հասցներ մարդասիրական օգնություն, սակայն աղետի էր ենթարկվել Ադլերի օդանավակայանից օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց։