«Տեղյակ ենք օդանավի գտնվելու վայրի մասին». Քաղավիացիայի կոմիտեն՝ հայկական օդանավի առևանգման լուրի մասին
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարզաբանում է տարածել՝ կապված հայկական օդանավի հնարավոր առևանգման լուրի հետ: Պարզաբանման մեջ ասվում է.
«Հարգելի քաղաքացիներ,
2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:
Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:
Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Հարգելի քաղաքացիներ, 2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի...
Posted by Քաղաքացիական ավիացիայի կոմիտե / Civil Aviation Committee on 2021 թ. փետրվարի 23, երեքշաբթի